понедельник, 20 февраля 2017 г.

BMW

BMW (գերմ.՝ Bayerische Motorenwerke AG, հայերեն թարգմանությամբ՝ Բավարական շարժիչների գործարաններ ԲԸ), - գերմանական հանրաճանաչ ընկերություն է, որը զբաղվում է ավտոմեքենաների, մոտոցիկլետների և շարժիչների արտադրությամբ։ Այժմ նախագահը Նորբերտ Ռայտխովերն է, իսկ գլխավոր դիզայները Կարիմ Խաբիբը։
Հիմնականում անվանում են «բե-էմ-վէ», իսկ որոշ անգլերեն լեզու ունեցող երկրներում «բի-էմ-դաբըլ-յու»։ Գոյություն ունեն որոշ ոչ պաշտոնական անվանումներ՝ «բիմեր», «բիմմեր», «բեխա», «բումեր»։

Ընկերությունը հիմնել է Կարլ Ֆրիդրիխ Ռապը 1913 թվականի հոկտեմբերին, պաշտոնապես 1917 թվականի հուլիսի 20-ին, բայց սկզբում իբրև ինքնաթիռների շարժիչների ընկերություն։ Մյունխենի օկրուգը ընտրվեց, որովհետև այն մոտ էր գտնվում գերմանական ինքնաթիռների ինչ-որ ընկերությանը։
Երկնագույն և սպիտակ գույները վերցված էին Բավարիայի դրոշից։
1919 թվականին Ֆրանց Դիմերը առաջին աշխարհի ռեկորդ՝ գրանցում ԲՄՎ-ի պատմության մեջ՝ 9760 մետր բարձրանալով ինքնաթիռով, որի շարժիչը ԲՄՎ-ինն էր։
Առաջին աշխարհամարտից հետո Վերսալի պայմանագիրը արգելում է Գերմանիային ինքնաթիռների արտադրությանբ զբաղվել և ընկերությունը անցնում է գնացքների արգելակիչների զբաղմամբ։
1923 թվականին առաջին ԲՄՎ-ի մոտոցիկլն է ստեղծվում։

Комментариев нет:

Отправить комментарий